Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

30 նոյ 2019 13:13

Մարությանի լայվը փաստաթղթերով ջրեմ․․․

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով փորձեց հակադարձել մամուլում հրապարակված փաստերին, բայց իրավիճակն ավելի բարդացրեց։

«Եթե այսօր էլ ինձ հարցնեն որպես քաղաքապետի, արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը նվեր է տվել Երևան քաղաքին մեքենաներ, ես կպատասխանեմ՝ ոչ։ Ինչո՞ւ։ Որովհետև ես պաշտոնատար անձ եմ, ու քաղաքապետը  չի կարող ինչ-որ ասեկոսեների հիման վրա ինչ-որ հայտարարություններ անել։ Եվ ես չեմ կարող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նույնականացնել Սամվել Ալեքսանյանի հետ»,-հայտարարեց Մարությանը։

Ի դեպ, քաղաքապետը չի հասկանում, թե ինչու են իրենց մեղադրում նվիրատվությունները գաղտնի պահելու մեջ, ասումէ՝ չէ՞ որ այդ աղբատարները գիշեր-ցերեկ բոլորի աչքի առաջ երթևեկում են ու Երևանից աղբ հավաքում։

Նա ուղիղ եթերից հետո հետ նաև փաստաթղթեր հրապարակեց, դրանցից մեկի ներքո գրվել է. «Սա այն փաստաթուղթն է, որով, կառավարության 2016թ. 912-Ն որոշման համաձայն, օրինականացվել է Շողերինա Մկրտչյանին (Սամվել Ալեքսանյանի կնոջը) պատկանող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Այս օրինականացման արդյունքում քաղաքային բյուջե է մուտք գործել 22 մլն 841 հազար դրամ տուրք:
Հաջորդ էջում իմ առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի ստորագրությունն է, որը դրվել է նոյեմբերի 4-ին, երբ ես արձակուրդում էի և երբ պարոն Սարգսյանը կատարում էր պաշտոնակատարի պարտականությունները»։

Իսկ իրականում փաստաթղթի ներքո հենց Հայկ Մարությանի ստորագրությունն է։
Նա հերքեց նաև Գագիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապ ունեցող լուրերը, ավելին, ասաց, նվիրատու ընկերությունների հետ ոչ մի առնչություն, ներկայացուցիչների հետ ոչ մի հանդիպում չի ունեցել։

Ահա այստեղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնք Մարուքյանը հայտարարեց՝ Հայկ Մարությանի լայվը փաստաթղթերով ջրեմ․․․

Մարուքյանը հրապարակեց լուսանկար, որտեղ Մարությանը նստած է Գագիկ Խաչատրյանի որդիների մեջտեղում։
«Օրերս խոսել էի այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը ստացել է ՇԻՆ․թույլտվություն որոշակի ծառայության դիմաց։ Այսօր բացում եմ փակագծերը և ներկայացնում այդ փաստաթղթերը։ Խոսքը վերաբերում է Տերյան 5 հասցեում գտնվող բազմահարկ շինությանը, որի կառուցապատումը իրականացվել է փուլային կերպով։ 2018թ․ փետրվարի 2-ին՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք Խաչատրյանների ընտանիքը ստացել էր հերթական ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվությունը մինչև 11 հարկ կառուցելու համար (1-ին և 2-րդ նկարներում տեսնում եք այդ ՇԻՆ․թույլտվությունը Տ․Մարգարյանի ստորագրությամբ)։
Ընդամենը օրեր առաջ՝ նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը Խաչատրյանների ընտանիքին տալիս է ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ թույլտվություն 5 ՀԱՐԿ ԱՎԵԼ շենքը կառուցելու համար! (3-րդ և 4-րդ նկարներում տեսնում եք Մարությանի կողմից տրված ՇԻՆ․թույլտվությունը 16 հարկ կառուցելու համար)։ Թե ինչ ծառայություն է մատուցվել մայրաքաղաքի կենտրոնում հարկայնության նման բարձրացման համար, մամուլը արդեն խոսել է. 1.5 մլն դոլար արժողությամբ աղբատար մեքենաների հավաքատեղի է կառուցվում Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում։ Իսկ թե էլ ինչե՞ր են արել Մարությանի համար Խաչատրյանների ընտանիքը կպարզի մեր հետագա քննությունը:
Երեկվա Հայկ Մարությանի ուղիղ եթերը կեղծիքի ցայտուն դրսևորումն էր, քանի որ իր կոռուպցիոն գործարքը քողարկելու համար նա հղում էր տալիս 2017 թվականի ՆԱԽԱԳԾՄԱՆ թույլտվությանը, մոռանալով ասել, որ ըստ այդ թույլտվության 11-րդ հարկի կառուցումից հետո և շենքի փաստացի ընկալման արդյունքից կախված հնարավոր է փոփոխել հարկայնությունը։ Փաստորեն Մարությանի և Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ընկերության գործարքը փոխեց Մարությանի ընկալումները մայրաքաղաքի սրտում շենքի կառուցման վերաբերյալ և նա նոյեմբերի 22-ին տվեց Խաչատրյանների կողմից այդքան սպասված շինարարության թույլտվությունը։

Հ.Գ. նկարներում կարող եք տեսնել Հայկ Մարությանին Խաչատրյանների ընտանիքի շրջապատում»,-գրել է Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր