Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի          Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 10-ի համար    

30 նոյ 2019 14:08

Հեչ կմտածեք, որ այս պահին Մեղրիում և Կապանում +20 աստիճան է

«Հեչ կմտածեք, որ այս պահին Մեղրիում և Կապանում +20 աստիճան է»,- ֆեյսբուքյան իր էջում հումորով գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 30-ի ցերեկն առանձին շրջաններում, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
 
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր