Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի          Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 10-ի համար    

10 հուն 2026 12:30

Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի

Վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք՝ Կոտայքի մարզում, 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայիՀունիսի 8-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից «Երևան» բժշկական կենտրոն մի երեխա է տեղափոխվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, խաղադաշտում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 16-ամյա Մ․ Մ․-ն և 14-ամյա Ն․ Մ․-ն ծեծի են ենթարկել 14-ամյա Ս․ Դ․-ին՝ պատճառելով մարմնի տարբեր մասերում մարմնական վնասվածքներ, որի ընթացքում վերջինս գետնից վերցրել է սուր կտրող-ծակող գործիք և հարվածել Ն. Մ․ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Իրավապահները Ս․ Դ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր