Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

30 նոյ 2019 16:00

ՀՀ իշխանությունները եւ Արցախի տարբեր գործիչներ Արցախի հարցում ունեցել են ոչինչ չասող տեսակետներ

Մենք չկարողացանք մեր ազատագրական պայքար մղող ժողովրդի մարտի դաշտում ձեռք բերած հաջողությունները բյուեղացնել տնտեսական եւ դիվանագիտական դաշտում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ հմագումարում նշեց կուսակցության համանախագահ Միքայել Սողոմոնյանը:
«Մեր մեջ սկսեցին ներարկել այն հոգեբանական վախը, որ ի վերջո, միջազգային հանրությունը մեզ կստիպի հանձնել Արցախը, որ մենք թույլ ենք եւ լավ ապրելու համար պետք է զիջումների գնանք:



Հանրահայտ է, որ միջազգային տերությունները ճնշում են զիջումների պատրաստ կողմին: Սրան գումարվեց իբրեւ լավ ապրելու պարտվողական հոգեբանությունը, եւ նաեւ այդ հոգեբանություն էր, որ այս տարիների ընթացքում մի կողմից մսխվեց ԽՍՀՄ-ից մնացած ժառանգությունը, մյուս կողմից տեղի ունեցավ արտագաղթ: Մինչ մենք հույսներս դրել էինք միջազգային հանրության վրա, Ադրբեջանը հրադադարն օգտագործեց սպառազինվելու համար, որի արդյունքը 2016-ի ապրիլյան պատերազմն էր: Ապրիլյան պատերազմը մի կողմից ցույց տվեց, որ դեռեւս ունակ ենք դիմագրավելու Ադրբեջանին, մյուս կողմից ցույց տվեց մեր թույլ կողմերը»,-ընդգծեց նա:
Սողոմոնյանը նաեւ նշեց, որ այս ընթացքում թե ՀՀ իշխանությունները, թե Արցախի տարբեր տրամաչափի գործիչներ Արցախի հարցում ունեցել են ոչինչ չասող, անորոշ, հռչակագրային, պատասխանատվությունից խուսափող տեսակետներ. «Գիտակցո՞ւմ են արդյոք զիջումների պատրաստ մեր գործիչները, որ այսպես կոչված բարի կամքով կամ միջազգային հանրության ճնշման տակ ցանկացած զիջումների բերելու է զիջումների շղթայական ռեակցիայի: Մենք ծանր ժառանգություն ենք ստացել Արցախի հարցում: Այո, դրա համար մեղավոր են նախկինները, բայց ներկաները պետք է գիտակցեն, որ վերցնելու են պատասխանատվություն Արցախի հարցում: Մեղքը նախկինների վրա գցելը նրանց չի ազատվելու այդ պատասխանատվությունից:
Արցախի ճանաչումը կարող է իրական լինել հետեւողական քայլերի շնորհիվ»,-ընդգծեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր