Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 դեկ 2019 14:00

Տեսանյութ. Բանավեճ ԱԺ հանձնաժողովում.Հիշողություն չունե՞նք, թե՞ հավի հիշողություն ունենք

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բանավիճեցին ԲՀԿ-ական ու Իմքայլական պատգամավորներ Գևորգ Պետրոսյանն ու Սուրեն Գրիգորյանը: ՍԴ դատավորներին «ժամանակից շուտ թոշակի ուղարկելու» նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլից» Ս.Գրիգորյանը նկատեց, թե այդ նախագիծը ևս մեկ հնարավորություն է ՍԴ-ում ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Գ.Պետրոսյանը հարցրեց.
«2018թ. փետրվարի 9-ից՝ Սահմանադրական փոփոխությունների 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելուց հետո, ՍԴ-ն ի՞նչ որոշում է կայացրել, որը չի վայելում հանրության վստահությունը, որ ուզում եք ազատվել այդ որոշումը կայացրած դատավորից»:
Ս.Գրիգորյանը նկատեց, թե խոսքը ոչ թե կոնկրետ որոշման, այլ ընդհանրապես տվյալ մարմնի հանդեպ վստահության մասին է:
«Երբ ֆունդամենտալ անվստահություն կա որևէ մարմնի նկատմամբ, խնդիրը հենց այնտեղ է, որ անգամ ամենագրագետ որոշումների, հիմնավորումների պարագայում դրանք ընդունել որպես ուղենիշ, ակնկալել չի կարելի: Աղբյուրն ի սկզբանե անվստահելի է»:
Ս.Գրիգորյանը հարցադրեց, թե նորմա՞լ է, որ ՍԴ ղեկավարը քաղաքական հայտարարություններ է կատարում, բոլոր դատավորները լռելյայն համաձայնում են, և կարգապահական ոչ մի վարույթ չի հարուցվում:
Գ.Պետրոսյանն էլ հակադարձեց, թե քաղաքական հայտարարություն հենց իշխանական ՍԴ անդամ Վահե Գրգորյանն է արել՝ ասելով, թե ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական ընտրություն է:
«Հիշողություն չունե՞նք, թե՞ հավի հիշողություն ունենք: Այդ դուք էիք ամբիոնից ասում՝ սա քաղաքական ընտրություն է, առանձին փոխվարչապետի մակարդակով է ասվել, որ ՍԴ խնդիրը քաղաքական իմաստ ունի: Եթե այդքան հարգում եք դատավորներին, ինչո՞ւ չդատապարտեցիք դատավորներին «վնգստացող» ասող հայտարարությունը»:
Գ.Պետրոսյանը շարունակեց պնդել, որ Ս.Գրիգորյանը կոնկրետ որոշում մատնանշի, ինչին ի պատասխան «Իմ քայլի» պատգամավորը նկատեց. «Ես քննության չեմ, Դուք էլ իմ դասախոսը չեք, որ ասեք՝ հարցին ինչպես պատասխանեմ»:
Սա էլ անպատասխան չթողեց Գ.Պետրոսյանը՝ նետելով՝ «Եթե իմ ուսանողը լինեիք, այստեղ չէիք լինի»: Նիստը վարող Վլադիմիր Վարդանյանն այդ արտահայտությունն անձնական վիրավորանք համարեց՝ խորհուրդ տալով միմյանց անձնական վիրավորանքներ չհասցնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր