Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

02 դեկ 2019 15:40

Անգլիայի Լիդս քաղաքում ծեծկռտուք է եղել քրդերի և թուրք ուսանողի միջև

Անգլիայի Լիդս քաղաքի կենտրոնում բախում է տեղի ունեցել քրդերի և թուրք ուսանողի միջև: Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) աջակիցները վիճաբանության ընթացքում ծեծել են մի թուրք ուսանողի, որը հոսպիտալացվել է:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` պատճառն այն է եղել, որ թուրք երիտասարդը փորձել է արգելել PKK-ի աջակիցներին հակաթուրքական քարոզչություն իրականացնել:


Թուրք ուսանողը պարզաբանել է, որ երբ մոտեցել է վահանակի մոտ, տեսել է, որ Թուրքիայի մասին սխալ տեղեկություն է տարածվում: Նա դիմել է քրդերին՝ ասելով, որ թուրքերը քրդերի հետ խնդիր չունեն և իրենց պայքարը PKK-ի դեմ է:

PKK-ի աջակիցներից մեկն արձագանքել է, որ ինքը PKK-ական է և իր ընկերների հետ հարձակվել թուրք ուսանողի վրա: Վերջինս ծեծկռտուքից հետո դիմել է ոստիկանություն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդերի դեմ մեկնարկած «խաղաղութան ակունք» ռազմագործողությունից հետո Եվրոպայում թուրքերի և քրդերի միջև հաճախ են բախումներ եղել:
Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ` Բելգիայում PKK-ի աջակիցները դանակահարել էին երկու թուրք երիտասարդի, Նորվեգիայում քարերով և մահակներով հարձակվել են  թուրքերին պատկանող մեքենայի վրա: PKK-ի աջակիցները Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում երթի ժամանակ մահակներով հարձակվել էին թուրք քաղացիների վրա, իսկ Լոնդոնում` Ստամբուլի նահանգի Սանջաքթեփեի համայնքապետ Շեյմա Դյողուջուի վրա:

ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր