20:51 - Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր         17:24 - Սուտ հայտարարություններ են արվել, կլինեն իրավական գործընթացներ. Արձագանքում է «Ջերմուկ Գրուպ»-ը      17:03 - Նույն ձեռագիրն է.Բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով    

04 դեկ 2019 14:56

Տեսանյութ. Պարո՛ն Ծառուկյան, անհարմար վիճակում եք հայտնվում և Ձեր փողերն էլ իզուր քամուն եք տալիս

«Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս պարոն Ծառուկյանին՝ աշխատանքից հեռացնել գրանցված ու չգրանցված բոլոր այն մարդկանց, ում ինքը վճարում է, որովհետև իր փողերը վատնվում են: Երբ տեղեկություն են տրամադրում պարոն Ծառուկյանին՝ միտումնավոր, թե գիտելիքների պակասից, որի հրապարակման արդյունքում, մեղմ ասած, անհարմար դրության մեջ է հայտնվում այդ մարդը, և ստացվում է, որ չի տիրապետում իրավիճակին, այս ամենը դրա արդյունքն է: Իզուր գումար եք տալիս, պարո՛ն Ծառուկյան: Ճարտարահատակագծային առաջադրանքը (АПЗ) տրվում է նախագծին: Ոչ ոք նախագծին թույլտվություն չտալու իրավունք չունի: Դա նույնն է, որ մարդուն ասես՝ չեմ տեսնում՝ ինչ ես ուզում սարքես, բայց թույլ չեմ տալիս: Պետք է նախագծի թույլտվություն լինի, նախագիծը լինի, և նախագծի հիման վրա պարզ լինի՝ կարելի՞ է շինթույլտվությունը տալ, թե՞ չի կարելի». դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:
Ըստ Ք.Պողոսյանի՝ այս ամենի արդյունքն այն է, որ Աբովյան քաղաքում 13 շենք ապօրինի է կառուցվել և հիմա դատական գործընթացներ են: Դրա արդյունքն է նաև Հրազդանի ճոպանուղու գործով դատական գործընթացը:
«Պարոն Ծառուկյանի փողերն իզուր քամուն եք տալիս: Էդ մեծ բանակն աշխատանքից հանեք ու մի նորմալ մարդու աշխատանքի ընդունեք»,- ամփոփեց պատգամավորը՝ դիմելով ԲՀԿ խմբակցությանը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր