Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը․ Սամվել Կարապետյան
Վստահ եղեք, ընտրության արդյունքները դեռ չկան։ Մի անհանգստացեք, իրենք չեն ունենա իրենց ուզած հաղթանակը։ Այս մասին գիշերը հայտարարել է Սամվել Կարապետյանը։
«Մի անհանգստացեք, իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը։ Նրանց դեմքերից էլ կարելի էր կռահել, որ գործերը լավ չեն գնում։ Ընդամենը 30 տոկոսի տվյալներ ունենալով հայտարարեցին, թե հաղթել են։ Երբ սկսվեցին քաղաքների տվյալների ամփոփումները, հաշվարկը կանգնեցրին։ Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ապօրինությունները շարունակվում են։ Առավոտյան ժամը 9-ին, ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, կասենք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու։
Տեսնում եք, թե ինչ են անում։ Մեղրիում գիշերը՝ ժամը 00։00-ին, զինվորականներին տարել են քվեարկության, քանի որ տեսնում են, որ չեն հաղթում»,- նշել է նա։
