Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

04 դեկ 2019 16:41

Մենք քանի գլխանի՞ ենք...ԲՀԿ-ն լքեց նիստերի դահլիճը

«Երկու օր է, ինչ Ծառուկյանի մի նախադասությունը, որը վերաբերում էր ներդրումներին, դարձել է մառազմի և մազոխիզմի փառատոն։ Ինչ ասես չլսեցինք՝ Ծառուկյանի փողերից, թե հաշվեք, ում եք վարձումմ չգիտեմ ինչ վերջացրած բոլոր-բոլոր թեմաներով, որոնք թեմային չեն վերաբերում»,- այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Աբովյանի խոսքով, թեման այն էր, որ ներդրումներ Հայաստանում ուղղակի հնարավոր չի անել։

«Ուղղակի վառ օրինակ էր բերվել։ Եվ երկրորդը, նոր պարոն Սիմոնյանն ասաց, թե մենք քանի գլխանի ենք։ Ուղիղ այնքան գլխանի ենք, որքան մարդիկ մեզ ձայն են տվել՝ 100 հազարից ավելի։ Ես պարզապես հիշեցնեմ, չի ստացվի լղոզել, փոշիացնել թեման։ Երկու օր է՝ ֆեյքերի բանակը փոշիացնում ու լղոզում է էս թեման։ Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ը դարձել է մի նախադասության փոշիացնելու վայր։ Մենք լքում ենք այսօր խորհրդարանը, և դուք եք պատասխանը տալու՝ ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերը ուղղել։ Մենք քաղաքական բոյկոտ ենք անում»,- նշեց Արման Աբովյանը։
Նշենք, որ պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից Տիգրան Ավինյանի ելույթի ընթացքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր