20:51 - Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր         17:24 - Սուտ հայտարարություններ են արվել, կլինեն իրավական գործընթացներ. Արձագանքում է «Ջերմուկ Գրուպ»-ը      17:03 - Նույն ձեռագիրն է.Բոլորիս են սպանելու՝ մեկ-մեկ, դանդաղ, պատերին կրակոցների հետքերով    

05 դեկ 2019 14:44

Տեսանյութ. Երբեմն ԱԺ պատգամավորներն են սենց բաներ գրում, ուզում ես պատուհանը բացես ու…

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր գրառումներից մեկին, որը բուռն արձագանք էր ստացել: «Գրառում էի արել, ասում են՝ փաստորեն, Դուք մարդկանց պարտադրում եք, որ մետաղը ջրի գնով հանձնեն Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությունը: Էդ որ էդ մետաղը ժանգոտում ա ընդեղ, հիսուն տարի մնացել ա, մի կոպեկի շահույթ չի բերել էդ մարդուն, երեխեք են բարձրացել այդտեղ՝ ընկել, երեխեքի վիզուալ գեղագիտությունն այդքան տարի փչացել է, էդ ոչինչ... Խելագարվելու բան է՝ մարդիկ ոնց են ռեակցիա տալիս, ու երբեմն էս մարդիկ, չեմ թաքցնի, մեր կուսակցության անդամներ են, երբեմն պատգամավորներ են սենց բաներ գրում: Ուզում ես պատուհանը բացես ու... Դրա համար մեր անվտանգությունը պատուհանները նենց ա դասավորել, որ չեն բացվում՝ մեկ-երկու նման փորձից հետո»,- ասաց վարչապետը՝ ծիծաղելով:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր