17:10 - Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, ալկոհոլ օգտագործելուց հետո, իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին         16:35 - Տեսանյութ. Ես վստահ չեմ, որ մեր ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախնական հաստատված ցուցակում կար Կուտոյանի անունը. Գորգիսյան      16:05 - Կուտոյանը նախկինում կրակել է տան պատին, կինը հավաքել պարկուճները    

06 դեկ 2019 13:47

Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Պապոյանին

Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց ինքնաբացարկի միջնորդություն ունեն դատավորին՝ վկայակոչելով դատավորի անաչառության ու անկողմնակալության վրա ազդող այնպիսի արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել տվյալ դատավորի կողմից կայացվող ակտի նկատմամբ ու չկան այնպիսի երեշխիքներ, որոնք կարող են չեզոքացնել առկա մտահոգությունները։
«2019-ի մայիսի 21-ին armlur.am-ում հոդված է հրապարակվել՝ «Դատավոր Պապոյանը հանցոգործության մասին հաղորդում է  տալիս»»,-ասաց դատախազն ու ընթերցեց հրապարակումը, ըստ որի  Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եղել է Մխիթար Պապոյանը։

Դատախազ Բաղդասարյանը նշեց, որ այդ հանգամանքները ստուգվում են ԱԱԾ-ում քննվող քրեական գործում, ասաց՝ ինքը գնահատական չի հնչեցնում, սակայն համոզված է, որ այդ հանգամանքները բացառում են դատավորի մասնակցությունն այդ գործին։
Միջնորդությանը միացան նաև դատախազ Պետրոս Պետրոսյանը, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ 
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել է, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ուղարկված և պաշտպանների միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի է։ Դատարանը նաև հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն է տեսել և պահանջել դրանք։
Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր