Ատոմային էլեկտրակայանը կշահագործվի հավերժ.Դրա համար կան բազմաթիվ պատճառներ

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել և դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ «Այստեղ պարզ և համապարփակ ներկայացված է հնարավորինս ցածր գնով էներգիայի հուսալի և կայուն մատակարարումն ապահովող ճանապարհը»,- նշել էր Դեբորա Գրիզերը:
Մենք փորձեցինք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանից ճշտել՝ արդյո՞ք այդ՝ «ցածր գնի» սցենարներից մեկը կրկին հայկական ատոմակայանին է վերաբերում և կրկին փակելու պարտադրանք է հնչում:
«Հայաստանի կառավարությունն ունի հստակ տեսլական. մենք մնալու՛ ենք ատոմային էներգետիկա ունեցող երկիր՝ անկախ դրա՝ նվազագույն ծախսումներով զարգացման հնարավորությունից: Դրա համար կան բազմաթիվ պատճառներ»,-ասաց Հակոբ Վարդանյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք«Հայաստանի Հանրապետություն»թերթի այսօրվա համարում: