Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը.Լավ լուր Գյումրիի տնակային ավաններում ապրողների համար. «Ժողովուրդ»

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանի տեղեկացմամբ` այստեղ խոսքը 800-900 տնակի մասին է, ինչը, սակայն, ըստ կադաստրի, ավելացրած թիվ է, քաղաքապետարանը սխալ է հաշվառել: Ինչևէ, նրանցից 226 ընտանիք եկող տարի տանիք կունենա: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավետեց, որ այդ նպատակով 2020թ. բյուջեով աղետի գոտուն տրամադրվել է 3 մլրդ դրամ։ «Կառավարությունն ամեն տնակի պատմությունն ուսումնասիրել է, ու ամեն տնակի նկատմամբ լինելու է առանձնահատուկ մոտեցում»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: