Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

07 դեկ 2019 13:15

Ամսական մեկ դեղապատիճ.նոր հակաբեղմնավորիչ կանանց համար

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները մշակում են խմելու հակաբեղմնավորիչ կանանց համար, որը պետք է ընդունել ընդամենը ամիսը մեկ անգամ։
Ինչպես նշում է Xinhua-ն, դա իսկական բեկում կլինի հակաբեղմնավորման ոլորտում, չէ՞ որ հղիանալ չցանկացող կանայք ստիպված են ամեն օր դեղահաբեր խմել։
Նոր մշակումը դեղապատիճ է՝ դոնդողով պատված, որը ակտիվ նյութ է պարունակում, որը կբավականացնի 3 շաբաթ։ Հայտնվելով ստամոքսում՝ դեղապատիճը ազատ է արձակում հասանելիության աստղանման համակարգը 6 ծալված տարրերով (հասանելիության համակարգը պատրաստված է պոլիուրետանից)։ Այդ տարրերը կարող են մակարդվել՝ դանդաղ ազատ արձակելով պարունակությունը՝ լեւոնորգեստերոլ դեղամիջոցը։

Փորձարկումները խոզերի վրա ցույց են տվել, որ դեղամիջոցի արտազատման այս ձեւը թույլ է տալիս հասնել արյան մեջ դեղամիջոցի այն խտությանը, ինչ ամեն օր ընդունելու դեպքում։
Դեղի պարունակությունը կենդանիների մոտ պահպանվել է 4 շաբաթ։ Մարդկանց մոտ պատիճը լրիվ կդեգրադացվի 3 շաբաթում, խոստանում են գիտնականները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր