Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

09 դեկ 2019 11:38

Պատմության սև էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների անունները. Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլում Պոլսի պատրարքի ընտրության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է արել։
Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ, հայտարարելով, որ չի մասնակցելու ընտրությանը և ոչ ոքի օգտին չի քվեարկելու, նշել է.«Ընտրված անձին իմ պատրիարքը չեմ համարելու։ Պատմության սև էջերում կգրվեն մեր պատվի հետ խաղացող պետական ծառայողների և նրանց հետ համագործակցող հոգևորականների անունները»։
Ինչպես գրում է ermenihaber-ը, որ համայնքում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված Պատրիարքի կանոնադրությունում սահմանվել էր, որ պատրիարքի թեկնածու կարող են լինեն միայն Պոլսո պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները։ Այս սահմանափակման արդյունքում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող թեկնածուների քանակը խիստ սահմանափակվեց։
Ըստ նախնական արդյունքների, նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ընտրվել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին աջակցող 12 պատվիրակ, իսկ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին աջակցող 47 պատվիրակ։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր