Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

09 դեկ 2019 14:53

Հայկական հակահետախուզությունն ավելի քան 20 լրտես է բացահայտել, որոնց մեծ մասն աշխատել են Ադրբեջանի օգտին

1993-ից մինչ այսօր Հայաստանում ավելի քան 20 մարդ է դատապարտվել պետական դավաճանության և լրտեսության համար: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
1999 թվականին Հայաստանում Ադրբեջանի օգտին լրտեսության համար ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի Գելա Ալադաշվիլին։


2002 թվականի հունվարի 26-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է Թուրքիայի գործակալ ՀՀ քաղաքացի Մուրադ Բոջոլյանին։ Բոջոլյանը հարուստ կենսագրություն է ունեցել․ Խորհրդային տարիներին եղել է ռազմական հակահետախուզության սպա, անկախությունից հետո աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում, այնուհետև դարձել նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի թարգմանիչն ու խորհրդատուն, ինչից հետո զբաղվել է բիզնեսով։
1993 թվականից Բոջոլյանը թուրքական հատուկ ծառայությունների հրահանգով ռազմական, տնտեսական և քաղաքական տեղեկատվություն է հավաքել և փոխանցել: Նա լրտեսության մեղադրանքով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: 9 տարի բանտ նստելուց հետո վերջինս չի խոստովանել իր մեղքը, սակայն ավելի ուշ՝ 2011-ին ազատ արձակվելուց հետո, խոստովանել է:



2005 թվականին հունիսի 28-ին, Ադրբեջանի օգտին լրտեսություն կատարելու մեջ մեղադրվող Անդրեյ Մազիևը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:
Դատարանն ապացուցված է համարել Քրեական օրենսգրքի բոլոր երեք հոդվածներով մեղադրանքները՝ լրտեսության միջոցով հայրենիքին դավաճանելը, ահաբեկչական հարձակման նախապատրաստման մեջ աջակցություն ցուցաբերելը, պետական, քաղաքական գործչի, մասնավորապես` ՀՀ նախագահի սպանության նախապատրաստմանն օժանդակելու համար:

Դատարանը, կայացնելով որոշումը, հաշվի է առել մեղմացուցիչ հանգամանքները, մասնավորապես` մեղադրյալի անկեղծ խոստովանությունը, ապաշխարելն ու քննությանն օգնելու հանգամանքը։
Քննությունը պարզել է, որ Մազիևը 1999 թվականի հոկտեմբերից մինչև 2005 թվականը համագործակցել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ՝ գործելով Ֆրոլով ծածկանունով։

Նա ուսումնասիրել և փոխանցել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, հիմնական կուսակցությունների, նրանց առաջնորդների, ստվերային բիզնեսի, ռազմական և ռազմավարական բնույթի տեղեկատվություն, ինչպես նաև հավաքել է տնտեսական բնույթի տեղեկություններ Հայաստանում գործող խոշոր ձեռնարկությունների և օտարերկրյա ներդրումների վերաբերյալ։
Մազիևը հավաքել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ։ Ընդհանուր առմամբ վերջինս Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ հանդիպել է 18 անգամ, իսկ իր մատուցած ծառայությունների համար ստացել է շուրջ 2,5 հազար դոլար։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր