ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

09 դեկ 2019 20:38

Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն

Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն
-Բարև կարդաշ Նիկոլ: Ինչի՞դ է պետք Փաշաևների տոհմածառը ուսումնասիրել: Տեսնում ես, որ բերքը լավն է, կարող ես հասկանալ, որ դա առողջ արմատներից է: Էս հող ու ջուրը, առողջ արմատները միշտ էլ առողջ ու որակով պտուղ կտա, սովորենք այդ պտուղը ճիշտ օգտագործել, սերմերն էլ քամուն չտանք, այլ տեղում ցանենք:
 
-Բարև նախշուն բաջի, մեր արմատներն էլ այնքան հաշտ չեն, հանուն սեփական պտուղի իրարից սնունդ են խլում, բայց իրար չեն սպանում, դեռ ավելին, երբ փտում են, մահանում, մեկ մեկու համար սնունդ են դառնում:
 
-Կարդաշ Նիկոլ, խորհրդային միությունը քանդել էր պետք, որոշեցին մեր ժողովուրդներին օգտագործել, Սումգայիթը հո մենք չարինք, Մոսկվան արեց, իբր երեք օր ուշացավ ու հայերի մեջ կրկին բորբոքվեց եղեռնի կրակը: 
 
-Ասում են, Լեննականի երկրաշարժում էլ Գորբաչովի մատը խառն է, խորհրդային տարիների բոլոր շենքերը քանդվեցին՝ Լեննականը քանդվեց, բայց Գյումրին կանգուն մնաց, Գյումրու հրաշք մշակույթը նույնիսկ չերերաց: 
Գյոզալ, աշխարհում չեղավ մի երկիր, որ այդ օրերին հայերին օգնության ձեռք չմեկներ, իսկ Ադրբեջանը հայերից թալանած վագոնները հող էր լցրել և ուղարկել Հայաստան:

-Եղել է, լսել եմ, ամաչում եմ: Հիմա պահն է առաջ գնալ, խաչ քաշենք անցյալի վրա, նոր պատմություն կերտենք:
 94-ականներին Հեյդար Ալիևը զինադադարի ձեռք մեկնեց, դուք այն խաբեություն եք անվանում, այժմ էլ ես պատրաստվում եմ հաշտության դռներ բացել, առանց Մինսկի խմբի համանախագահների: Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն:
Hayacq.com-ի «Ճշմարիտ խորաթա» շարքից. Թիվ 5

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր