Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»          Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ»       Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»    

10 դեկ 2019 15:06

Մոսկվայում հաղորդագրություններ են թողել պայթյունի վտանգի մասին.«ականապատել են» մետրոյի 25 կայարան

Մոսկվայում անհայտ անձինք «ականապատել են» մետրոյի 25 կայարան՝ թողնելով հաղորդագրություններ պայթյունի վտանգի մասին:  Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով մայրաքաղաքի շտապ ծառայության ներկայացուցչին:
Ստուգումներ են ընթանում։ Մետրոն գործում է: «Ականապատված» կայանների ցուցակն անհայտ է:


Նախօրեին Մոսկվայում 22 օբյեկտների պայթյունի սպառնալիքների մասին տեղեկություններ էին հայտնվել, այդ թվում՝ 6 առևտրի կենտրոնների, 13 դպրոցների, երկու դատարանի և եկեղեցու։
Նշվում է, որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդեն երկրորդ շաբաթն է շարունակվում է կեղծ «ականապատման» մասին լուրերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր