Այս պատվերը գալիս է 2018-ից, երբ Փաշինյանն ուզեց գլխավորեմ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, հակառակն՝ արեցինք          Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության հաղորդում ներկայացնել       Բնակարանը, երբ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը հարևանի մոտ այլ էմոցիաներ կառաջացնի    

11 դեկ 2019 14:10

Ընչի պտի 3 մլն մարդու սրի քաշեի՞ն, որ ասեինք՝ երկիրը վարի են տվել

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի այլ կարգի ֆենոմեն է «Մի՞ թե Ռոբիկը/Սերժիկը/Մուկը/Մյուսը... լավ բան չի արել» կականը: Տեղ-տեղ պրոպագանդանք, տեղ-տեղ՝ միամիտ, տեղ-տեղ՝ անմեղսունակ:
Ընչի պտի 3 մլն մարդու սրի քաշեի՞ն, որ ասեինք՝ երկիրը վարի են տվել: Չափալախեք ձեզ մի բրդուճ: Էն, որ շատը կերել, կրճոնները «բարեգործություն են արել», էն, որ ընտրությունները բռնաբարել՝ ընդդիմություններին մինչեւ 9 տեղ են բարեգթորեն շնորհել, երեւի պտի հուշարձան դնեինք, հա՞, ու հմի անարդար ենք ազգովի, պարզվում է: Ոնց որ մեկը տան փողերը լափի, տնեցոնց քացու տակ գցի բոլոր կլոր ժամերին կամ կենտ ժամերին, մի քանի հոգու սատկացնի, մի քանիսին վտարի տնից, բայց հենց նոր տարվան երկու հատ կանֆետ բերի, պտի շատ մեծ երջանկություն ապրեն հա՞ տնեցիք.«պապան էսօր լավն էր...» ու թռնեն շակալը՝ պաչպչեն:
Կարճ հիշողությամբ, կամ հիշողության չիպերը վառած իմ սիրելի հայրենակիցներ, ելեք այդ կոնցլագերական կայֆերի տարածքից: Կոնցլագերը ետ չի գալու, մնալու եք ավերակների մեջ, ելեք՝ քանդվում է էդ անտերը, փլվելու է վրեքդ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր