Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

12 դեկ 2019 12:30

Տեսանյութ. Չլիներ Կապանի օպերացիան, հարց է՝ կլինե՞ր Քելբաջարի օպերացիան, կազատագրվեի՞ն Ջաբրայիլը, Զանգելանը կամ Ֆիզուլին, մեծ հարց է

27 տարի առաջ, 1992թ. դեկտեմբերի 10-ին իրականացվեց Կապանի օպերացիան, որի արդյունքում Կապան քաղաքի և մոտակա բնակավայրերի շուրջ ստեղծվեց անվտանգության գոտի։ Կապանի օպերացիայի ղեկավար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պատմում է օպերացիայի  նպատակի,  ընթացքի և մասնակից հերոսների մասին։ 
Յուրի Խաչատուրովը հիշում է, որ նոյեմբերի վերջին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն իրեն կանչել է ու պատմել՝ ծանր վիճակ է, կորցրել ենք Շահումյանը, Արծվաշենը, Մարտակերտը։
«Եթե մենք չանենք ինչ-որ հզոր բան, ապա իրավիճակն ավելի կվատթարանա»,-Խաչատուրովին ասել էր Մանուկյանը։
Նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ տասնհինգ օր, պատրաստված զինվորները բոլորը տեղացի երեխաներ էին, ԵԿՄ անդամներ, ոստիկաններ։

«Չլիներ Կապանի օպերացիան, հարց է՝ կլինե՞ր Քելբաջարի օպերացիան, թե՞ ոչ, կազատագրվեի՞ն արդյոք Ջաբրայիլը, Զանգելանը կամ Ֆիզուլին, մեծ հարց է»,-ասում է Խաչատուրովը։

Գործողության ընթացքի, դրա ժամանակ լեռնային տեղանքի պատճառով ռադիոկապը կորելու ու դրա հետևանքով յոթ զոհերի մասին՝ տեսանյութում։
Կապանի հաղթական օպերացիայի պլանը մշակել է  ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանը, այն  նպատակաուղղված էր թշնամուն շրջանի հարակից տարածքներից դուրս շպրտելուն և Կապանը հրետակոծությունից փրկելուն։ Օպերացիայի ղեկավար է նշանակվել Յուրի Խաչատուրովը, որի գլխավորությամբ Կապանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։
Երկշաբաթյա հետախուզությունից հետո որոշվել են հարձակման ուղղությունները՝ Շուռնուխի ուղղությամբ գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայան, Կարմրաքարի ուղղությամբ՝ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյան, Կապանի (Զանգելանի) ուղղությամբ՝ Յուրի Խաչատուրով։

 Նշված գործողությունն իրականացվել է շուրջ կեսժամյա հրետանային պատրաստությունից հետո՝ դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան՝ 06։30։ Գործողությանը մասնակցում էին Կապանի սահմանապահ գումարտակը, Սիսիանի, Վանաձորի, «Արաբո», «Սև հովազ» ջոկատները, որոնց հաջողվում է մի քանի ժամ տևած մարտերից հետո լիակատար պարտության մատնել թշնամուն։

Զանգելանի շրջանում մաքրագործվել են կրակակետերի վերածված շուրջ 10 ադրբեջանաբնակ գյուղեր՝ Աղքենդը, Ղազանչին, Սայիդլարը, Գյունղշլաղը, Դարալուն, Ջանբարը, Շայիֆլուն, Փիրվեյսլին, Ներքին և Վերին Յամազլուն։

 Կապանի օպերացիայի շնորհիվ բացվել են Ներքին Հանդ, Ծավ, Ագարակ և Եղվարդ գյուղերի ճանապարհները։ Զանգելանյան «կույրաղիքի» վերացումը և ռազմավարական բարենպաստ դիրքերի գրավումը բարձրացրին զորքի մարտական տրամադրությունը, կարևոր դեր խաղացին հաջորդ տարի Զանգելանի ու Ղուբաթլուի շրջաններն ազատագրելու հարցում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր