Սեռական խանգարումներ`աճուկի ճողվածքը հեռացնելուց հետո

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի վաղ անցկացված 12 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է 4884 տղամարդ՝ աճուկի հեռացված ճողվածքով։ Վիրահատությունից հետո տղամարդկանց 5,3 տոկոսի մոտ առաջացել են սեռական խանգարումներ (էրեկտիլ դիսֆունկցիա կամ դժվարություններ էյակուլյացիայի հետ կապված), 9 տոկոսի մոտ՝ ցավ սեռական ակտի ժամանակ։
Նվազագույն ինվազիվ միջամտություններից (լապարասկոպիա) հետո սեռական դիսֆունկցիա նկատվել է պացիենտների 7,8 տոկոսի մոտ, իսկ ցավոտ սեռական ակտիվություն՝ 7,4 տոկոսի։ Բաց վիրահատությունների դեպքում՝ 37 եւ 12,5 տոկոս համապատասխանաբար։
Հետազոտություններում դիտարկումները տեւել են 11 ամիս, ուստի հեղինակները չեն կարող պատասխանել՝ որքանո՞վ կայուն կարող են լինել այս խախտումները վիրահատությունից հետո։
Մասնագետների կարծիքով՝ խնդիրները կարող են առաջանալ հետվիրահատական սպիների պատճառով։ Բաց վիրահատության, ինչպես եւ լապարասկոպիայի պարագայում, նյարդերը, որոնք ապահովում են աճուկի, առնանդամի մաշկի զգայունությունը, գտնվում է վիրահատական դաշտում եւ կարող է ենթարկվել ճզմվելու (ցավ առաջացնելով) կամ ամբողջականության խախտման (առաջացնելով ընդարմացում) ռիսկին։
Գիտնականները նաեւ կարծում են, որ որոշ պացիենտների մոտ սեռական դիսֆունկցիան կամ ցավը կարող է առաջանալ հենց ճողվածքի պատճառով, այլ ոչ թե այն հեռացնելու միջամտության։