Օգտագործեք աղաջուր.օգտակար հատկությունները
Ծովի աղով ողողումները միշտ հիանալի արդյունքներ են տվել: Աղաջրով ողողումը համարվում է բնական միջոց կոկորդի ցավի բուժման համար: Այն բորբոքված հյուսվածքներից դուրս է բերում ավելորդ հեղուկը՝ թեթեւացնելով ցավը:
Աղաջրով ողողման 5 օգտակար հատկությունները
Մաքրում է կոկորդը
Աղաջրով ողողումը ոչ միայն չեզոքացնում է թթուն, նաեւ մաքրում է կոկորդը: Այն օգտագործվում է նաեւ բերանի խոռոչը մաքրելու համար:
Պահպանում է Ph-ի հավասարակշռությունը
Ph-ի բնական հավասարակշռությունը բերանում խախտվում է բակտերիաների միջոցով: Մեկ անգամ աղաջրով ողողելը կօգնի պահպանել Ph-ի բնական գործոնը:
Բացում է շնչուղիները
Հետազոտությունները ցույց են տվել, որ աղային խառնուրդներն օգնում են այն մարդկանց, ովքեր ունեն սինուսիտ (հայմորիտ): Ողողել կարելի է օրական չորս անգամ:
Նպաստում է լնդերի առողջությանը
Հետազոտությունները ցույց են տվել, որ աղաջրով խառնուրդները նպաստում են լնդերի առողջությանը, հեռացնում են սննդի մնացորդները եւ մանրէները: Կարմիր, բորբոքված կամ այտուցված լնդերն անհրաժեշտ է ողողել տաք աղաջրով (1/2-1 թեյի գդալ աղ եւ մեկ բաժակ տաք ջուր):
Արագացնում է արյան շրջանառությունը
Աղով եւ տաք ջրով ողողումն օգնում է ըմպանի ամենածանր բորբոքումների ժամանակ: Տաք ջուրն ավելացնում է արյան հոսքը: Աղաջուր պատրաստելիս չպետք է ստանալ շատ խիտ լուծույթ, քանի որ դա կարող է վնասել բերանի լորձաթաղանթը:
Արագ նիհարելու կանոն 1. Մաքրում աղաջրով Պատրաստեք աղի լուծույթ՝ 1 թ/գ ծովային աղը լուծելով 1 լ ջրի մեջ: Նախաճաշելուց 30 րոպե առաջ պետք է խմել 200 մլ աղաջուր: Եվս 200 մլ աղաջուր պետք է խմել նախաճաշելուց 2.5 ժամ հետո: 1 բաժակ աղաջրի կանոնը պետք է աշխատի ամեն անգամ սնունդ ընդունելու ժամանակ: Դա նշանակում է, որ ճաշելուց 30 րոպե առաջ և 2.5 ժամ հետո պետք է խմել 200 մլ աղաջուր: