Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

18 դեկ 2019 14:52

ՆԱՏՕ-ն լայնածավալ հակամարտության է պատրաստվում.ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբ

ՆԱՏՕ-ի պարբերական զորավարժությունների սցենարը ցույց է տալիս, որ դաշինքը պատրաստվում է լայնածավալ ռազմական հակամարտության: Այդ մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Նա ընդգծել է, որ Բրյուսելի ռազմական դոկտրինին վերաբերող փաստաթղթերում Ռուսաստանը հակառակորդի կարգավիճակ ունի, իսկ դեկտեմբերին անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարվեց, որ դաշինքի կողմից «արեւելյան ճակատ» ուժերի տեղաբաշխման օպերատիվությունը զգալիորեն ավելացել է:


Գլխավոր շտաբի պետի խոսքերով՝ 2016թ.-ից սկսած ՆԱՏՕ-ն ավելացրել է պաշտպանական ծախսերը 130 մլրդ. դոլարով, իսկ 2024թ.-ին նախատեսված է այդ ցուցանիշն ավելացնել 400 մլրդ դոլարով: Բացի այդ, գագաթնաժողովում որոշում է կայացվել տիեզերքում գերակայության հասնելու համար տիեզերական տարածությունը ճանաչել որպես ռազմական գործողությունների առանձին գոտի:

«Շարունակվում է Եվրոպայում ԱՄՆ ՀՕՊ համակարգերի տեղակայման գործընթացը: Բալթյան երկրներում եւ Լեհաստանում, Սեւ ու Բալթիկ ծովերի ավազանում ռազմական ակտիվության աճ է նկատվում, հաճախակիացել են դաշինքի զորավարժությունները»,-ավելացրել է Գերասիմովը:
Միեւնույն ժամանակ նա պնդել է, որ անհրաժեշտ է շարունակել դաշինքի հետ երկխոսությունը՝ վտանգավոր ռազմական միջադեպերի ռիսկը նվազեցնելու նպատակով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր