Թուրքիան այսօր «երկակի խաղ» է խաղում,մի կողմից համարվում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց մյուս կողմից էլ խուսափում է հակամարտող կողմից որևէ մեկի կողքին կանգնելուց          Չայնիի ոլորաններում ավտովթարի են ենթարկվել Ավետիք Չալաբյանն ու «Արար» հինադրամի տնօրենը       Իրանը թույլ չի տա, ոչինչ անպատասխան չի մնալու... Կիևը վախենում է,որ մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում    

23 դեկ 2019 12:23

Հայաստանից ոչ-ոք չբացեց արխիվները, չեն բացում այն, ինչ չի եղել.Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում Թուրքիան նոր խումբ է ձևավորելու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օրերս Մալազիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում գտնվելու ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրք նախագահը նաև անդրադարձել է օրեր առաջ ԱՄՆ Սենատում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձին:


Պատասխանելով լրագրողներից մեկի՝ «Թուրքիան ցանկանում է այս թեման դուրս հանել քաղաքական դաշտից. ասել եք՝ «բացում ենք արխիվները». այս ուղղությամբ Թուրքիան նոր քայլ անելու է» հարցին, Էրդողանը նշեց, որ հակառակ կողմից (Հայաստանից) լուրջ և համապատասխան պատասխան չի եղել: «Որոշ ժամանակ ընթացան այս գործերը և ոչ-ոք չբացեց արխիվները: Չեն բացում այն, ինչ չի եղել: Նրանք Հարվարդում աննշան, խորհրդանշական արխիվներ ունեն, Ֆրանսիայում էլ աննշան արխիվներ կան: Նույնիսկ Հայաստանում նմանատիպ արխիվներ չկան: Այս պահին մեր Զինված ուժերում մոտ 1 մլն փաստաթղթային արխիվներ կան: Բոլոր ակադեմիկոսների և այլոց բազմիցս ասել ենք՝ «խնդրեմ, եկե՛ք, հետազոտե՛ք, աշխատե՛ք»: Սակայն նրանք տեսնում են, որ դա իրենց օգտին չի լինելու», -  Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:


Էրդողանը նաև հայտարարել է, որ այժմ նոր խումբ է ձևավորվում՝ հետագա աշխատանքների համար, որին կարող ենք ներգրավվել նաև միջազգային հանրության ներկայացուցիչները. «Թուրքական պատմագիտական ընկերությունն այս ուղղությամբ առավել ակտիվ է աշխատելու: Ցանկանում ենք՝ ակադեմիական աշխատանքները խրախուսելու համար, այս գործն ավելի ամրապնդենք մեր դիրքերը», - հայտարարել է Էրդողանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր