Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

24 դեկ 2019 10:19

Մեծ աղմուկ՝ իրավապահ համակարգում. Ինչով է բացատրվում գողությունների համատարած շատացումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում մեծ աղմուկ է բարձրացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինների քննիչներն ահազանգում են` հայտնելով, որ դատարանները փաստացի մեղմ պատիժ են կիրառում բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Խոսքը հատկապես վերաբերում է գողությունների համար դատապարտվածներին:


Օրինակ` իրավապահ համակարգում դժգոհում են, որ գողության համար մի քանի անգամ դատապարտված անձին հաճախ դատապարտում են տուգանքով կամ գրավ կիրառելով` ազատ են արձակում: Եվ հետևանքն այն է լինում, որ նույն հանցագործը մեկ այլ բնակարանից կրկին գողություն է անում: Իրավապահ համակարգը հենց այդ հանգամանքով է նաև բացատրում գողությունների համատարած շատացումը վերջին շրջանում: Ու նրանք սկսել են չխնայել նաև պաշտոնյաներին. դեկտեմբերի 21-ին թալանվել է ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ Աննա Բադալյանի առանձնատունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր