Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 դեկ 2019 11:33

Տեսանյութ.2 նախագահներ որոշում են էս սահմանն իմն ա... երեխան գնում, զոհվում է հայրենիքի համար, ի՞նչ հայրենիք

Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նշել է, որ երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ և ցանկություն էլ չունի:
Նա նշել է, որ ՀՀ երկու նախագահների` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ կարևորը եղել է խաղաղությունը, իսկ մնացածն իրեն չի հետաքրքրում:
«Ես հեռու եմ քաղաքականությունից, չեմ հասկանում դա, չեմ էլ ուզում հասկանալ, որովհետև էնքան կեղտոտ դաշտ ա դա: Երկու նախագահներ որոշում են էս սահմանն իմն ա, չէ, իմն ա, մարդկանց տանում են, զոհվում են, իմ երեխան գնում, զոհվում է, ինչի՞ համար, հայրենիքի համար, ի՞նչ հայրենիք: Հայրենիքի գաղափարն ուրիշ ա»,- ասել է նա:
Խոսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերի մասին՝ Նունե Եսայանը նշեց, որ բոլորը շատ լավ գիտեն՝ ինքն առաջին հերթին հարգում է Սերժ Սարգսյան մարդուն. «Եթե ինձ տեսնեիք հեղափոխության օրերին դրսում, չէի՞ք ասի՝ էս ի՞նչ ես անում։ Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամարդու կերպար, որի հետ շփումն անգամ մեծագույն հաճույք է»:
Մանրամասն՝ տեսանյութում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր