Պետերի ախորժակը բացվել է. պարգեւավճարները իրավիճակ են փոխել․ «Հրապարակ»          Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Փետրվարի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 դեկ 2019 15:04

Դաժան ու ողբերգական դեպք Ալավերդիում. բնակարանում հայտնաբերվել են ամուսինների և նրանց երեխաների դիերը

Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. ժամը 13:20-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Ալավերդի քաղաքի 2-րդ զանգվածի 2-րդ շենքի բնակարաններից մեկի տան դուռը բացելով, ներսում հայտնաբերել են ընտանիքի անդամների դիերը:
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին, հայտնաբերել են ամուսինների և երեխաներից մեկի, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխայի դիերը:



Թե ինչն է եղել ընտանիքի անդամների մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունն ու դեպքի հանգամանքները:
***
Մահացածները եղել են 4-ը՝ ամուսիններն ու 12, 14 տարեկան 2 երեխաները: ՀՀ ոստիկանությունից փոխանցեցին, որ նախնական տեղեկություններովո, ընտանիքը թունավորվել է շմոլ գազից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկաններն ու քննիչները տան հյուրասենյակում՝ հատակին էին հայտնաբերել  ամուսիններին և երեխաներից մեկին, իսկ ննջասենյակում՝ մյուս երեխային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր