Տեսանյութ.Թուրքական ապրանքները կխժռեն հայկական շուկան... փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք          Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է       Համատեղ զավակ ունեցող, սակայն զոհված զինծառայողից ամուսնալուծված անձը չի կարող համարվել շահառու    

25 դեկ 2019 15:24

Երևանում շենքեր կառուցելու և քանդելու թույլտվությունների տեղական տուրքը կթանկանա

Երևանի ավագանու նիստում քննարկվեց նախագիծ, որը նախատեսում է շինթույլտվությունների, ինչպես նաև քանդման թույլտվությունների համար տեղական տուրքի բարձրացում։

«Ես ունեմ 200 քմ մակերեսով տուն, ցանկանում եմ տանիքը ձևափոխել։ Դրա համար տուրքը ինչքա՞ն է կազմում»,-հարց հնչեցրեց «Լույս» դաշինքի անդամ Անի Խաչատրյանը։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները զեկուցող Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ  Արմեն Հարությունյանը
մանրամասնեց, նախորդ տարի կպահանջվեր 15 հազար դրամ, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ 21 հազար դրամ։

«Շնորհակալություն։ Ուզում եմ, քաղաքացիները հստակ հասկանան, որ այս տուրքերի բարձացումը միտված է ամենացածր խավի վճարների բարձրացմանը»,-եզրակացրեց Ա. Խաչատրյանը։

Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը  հայտնեց, խմբակցությունը դեմ է առաջարկվող բարձրացումներին մինչև 300 քմ մակերեսով շինությունների մասով։

Նախագծի քվեարկության ժամանակ գրանցված 52 անդամներից 42-ը կողմ քվեարկեցին, 4-ը՝ դեմ, 6-ը՝ ձեռնպահ։ Որոշումն ընդունվեց։

Նշենք, որ նախագիծը սահմանում է Երևանում տեղական տուրքերի 2020 թվականի հետևյալ դրույքաչափերը՝

1) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է

ա. հիմնական շենքերի և շինությունների համար` մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ
բ. uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեuված շենքերի և շինությունների համար` - 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 210000 /երկու հարյուր տասը հազար/ դրամ, - 500-ից մինչև 1000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ, - 1000-ից մինչև 3000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ դրամ, - 3000-ից և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 700000 /յոթ հարյուր հազար/ դրամ
գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար` - մինչև 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 21000 /քսանմեկ հազար/ դրամ, - 20 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 35000 /երեսունհինգ հազար/ դրամ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր