Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

25 դեկ 2019 17:10

Ամանորի գիշերը Թբիլիսում հասարակական տրանսպորտն անվճար կլինի

Ամանորի գիշերը Վրաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտն ուղեւորներին կսպասարկի անվճար: Այդ մասին հայտարարել Է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության՝ դեկտեմբերի 25-ին կայացած նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Դեկտեմբերի 31-ին ժամը 23:00-ից 75 երթուղիներում 160 միավոր ավտոբուսներ կերթեւեկեն 30 րոպե միջակայքով: Նաեւ մայրաքաղաքի բնակիչներին եւ հյուրերին անվճար կսպասարկի Ռիքե - Նարիղալա ճոպանուղին: «Մենք կարծում ենք, որ բնակչությանն այս աջակցությունը կարեւոր նշանակություն ունի, նույպիսի մոտեցում կունենանք նաեւ Սուրբ Ծննդի գիշերը»,- հայտարարել Է Կալաձեն:


Այդ գրաֆիկով հասարակական տրանսպորտն ամանորյա գիշերը կաշխատի մինչեւ առավոտյան 4:00-ն, իսկ ճոպանուղին՝ մինչեւ հունվարի լույս 1-ի գիշերվա 3:00-ն:
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն Թբիլիսիի բոլոր բնակիչներին կոչ Է արել այցելելու ամանորյա միջոցառումներին, մասնավորապես, Առաջին հանրապետության հրապարակում երկրի գլխավոր ամանորյա եղեւնու լույսերը վառելու արարողությանը: Ամանորյա եղեւնու լույսերի վառելու արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին ժամը 20:00-ին: Կալաձեի խոսքով՝ դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 13-ը ներառյալ, 12:00-ից մինչեւ 00:00-ն Առաջին հանրապեության հրապարակում կգործեն ամանորյա ավանները: Կլինեն թատերական բեմադրություններ, համերգներ եւ ժամանցային միջոցառումներ, հաղորդել Է Sputnik-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր