Փորձելեն սենսացիա հնարել գործնականում ոչնչից. Սերժ Սարգսյանի գործով դատախազի հրաժարման և ազատման մասին

Նախ՝ ինչպես դատախազների՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատումը, այնպես էլ նոր դատախազների նշանակումն ու համակարգի համալրումը բնական և օրինաչափ գործընթաց է: Ընդ որում՝ նշված դատածազը դիմում գրելու խիստ անձնական պատճառ է ունեցել, որը, բնականաբար, հրապարակման ենթակա չէ:
Նման երևակայությամբ կարելի է ցանկացած դատախազի պաշտոնից ազատումը կապել նրանց կողմից հսկղվող կամ չհսկվող այս կամ այն քրեական գործի և դրանցով այս կամ այն կարգավիճակով անցնող անձանց հետ:
Երրորդ՝ տարօրինակ է դատախազների՝ իրենց վարույթին հանձնված քրեական գործերից այսպես կոչված մասսայական հրաժարումների պատրանք ստեղծել և որպես «ապացույց» ներկայացնել մեկ դատախազի աշխատանքից ազատումը:
Եվ վերջապես երրորդ՝ անիմաստ ժամավաճառություն է երևակայության նույն թռիչքով դատողություններ անել որևէ մեկի դեմ գլխավոր դատախազի կողմից քրեական գործեր հարուցելու և ավարտին հասցնելու շռայլ խոստումներ տալու մասին: Ոչ միայն համոզիչ չէ, այլ նաև մատնում է նման հրապարակումների ետևից երևացող «ականջները»:
Ի հեճուկս հեղինակի, վստահեցնում ենք, որ բոլոր դատախազներն այսօր աշխատում են օրենքին տառին համապատասխան և բարձր պատասխանատվությամբ:
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան