Ինչու վարչապետը հրաժարվեց հանդիպել սպանված զինծառայողի հարազատների հետ

«Բոլոր այն խնդիրներն ու մտահոգությունները, որ ունեք, կարող եք փոխանցել իմ միջոցով։ Հիմա, եթե բան ունեք փոխանցելու, պատրաստ եմ լսել, պատրաստ եմ փոխանցել»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ փողոց փակելը վարչապետի հետ հանդիպման եղանակ չէ։
Աջամյանի հորեղբայրն արձագանքեց՝ նշելով, որ փողոց փակելը սովորել են վարչապետից։ Բացի այդ՝ նա հայտնեց, որ զանգահարել են Արտաշատ և շուտով կփակվի նաև երկաթգիծը։
***
Քիչ անց հայտարարվեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի դեկտեմբերի 2-ին սպանված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին։ Այս մասին զինծառայողի հարազատներին հայտնեց վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանը։Նրա խոսքով՝ վարչապետը համաձայնել է հանդիպել հարազատներից 3-ի հետ։ Աջամյանի հորեղբայրը և պապը հայտնեցին, որ ընտանիքի հայրն այստեղ չէ, իսկ մայրը վատառողջ է, ուստի պետք է հանդիպմանը մասնակցեն պապը, հորեղբայրը և նրանց փաստաբանը՝ Հայարփի Սարգսյանը։