ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

27 դեկ 2019 16:14

Հայաստանս հզորանում է .80-ականների զենքերը և զինվորիս հացը գողացողներն անցյալում են

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել՝ անդրադառնալով Հայաստանի ձեռք բերած նոր կործանիչներին:

«Հայաստանս հզորանում է:
80-ականների զենքերը և զինվորիս հացը գողացողներն անցյալում են:
Բայց անցյալում լինելը նրանց ու նրանց մանկլավիկներին չի փրկելու օրենքի առաջ պատասխան տալուց, մեր երեխաների և մեր երկրի բախտի և կյանքի հետ խաղալու համար:
ՍՈՒ-30` Հայաստանն այսուհետ նորագույն կործանիչ ավիացիա ունի, և սա դեռ սկիզբն է»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշել է.
«Աստված տա, այս հրաշքները կիրառելու կարիք չառաջանա, բայց, որ առաջացա՜վ, մեղքը առաջացնողի վիզը…
Շնորհավոր»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր