ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

08 մայիս 2021 11:12

Հիասթափեցնենք Փաշինյանին. «Սմերչները», որոնցով հպարտանում ենք, 80-ականների զինատեսակներ են,«մերժված» զինատեսակները մեծ դերակատարում են ունեցել վերջին պատերազմում

«Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է 80-ականների զենքի ամոթալի էջը փակելու իր հին երգը. «Ադրբեջանը հարձակվել է, որովհետև տեսել է, որ 80-ականների զենքերի էջը փակում ենք»,- հայտարարել է նա:


 
Եթե առաջին անգամ նման արտահայտությունն ինչ-որ չափով կարող էր «ուտվել» քաղաքական հայտարարության անվան տակ, կամ բանակից և ռազմական գործից հեռու մարդու դեպքում կարող էր համարվել հասկանալի տարրական չիմացություն, ապա այսքան ռազմագիտական դիտողություններից և բացատրություններից հետո 80-ականների զենքի թեման հպարտությամբ արտաբերել շարունակելը ոչ այլ ինչ է, քան մարտնչող տգիտություն, հատկապես, երբ այն ամեն անգամ նոր «որակ» է ստանում՝ «հակառակորդը հետևում է քեզ և տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ՝ 1980-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի»:


Տվյալ դեպքում նկատի ունի Սու-30-ները: Այսինքն, ըստ Փաշինյանի տրամաբանության՝ եթե ՍՈւ-30-ները գնել ենք 2019-2020 թվականներին, ուրեմն դրանք 2020-ի «զենք» են:


 
Իրականում Փաշինյանի նպատակը հասարակությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելն է ու իր ձախողումների մեղավորությունը ուրիշների վրա բարդելը:


Հիասթափեցնենք Փաշինյանին. Սու-30-ը Սու-27-ի կատարելագործված տարբերակն է։ Սու-30-ի առաջին նախատիպն օդ է բարձրացել դեռ 1988 թվականին, իսկ Սու-27-ինը՝ 1977 թվականին։ Ճիշտ է, այս ընթացքում Սու-30-ը կատարելագործվել է, սակայն նույն կերպ կարող են կատարելագործվել նաև այլ զինատեսակներ, եթե դրանց անհրաժեշտությունը կա:


Ավելին, ՀՀ ԶՈւ հրետանային լավագույն միջոցները՝ «Սմերչները», որոնցով հպարտանում ենք, 80-ականների զինատեսակներ են: Փաշինյանի իշխանության ժամանակ գնվեցին «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ. այս մոդելի բոլոր համալիրներն արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը, «Տոր» զենիթահրթիռային համալիրը ևս 80-ականների է: Մեր սպառազինությունը, զենքերը նույնիսկ 70-ականների, 60-ականների և 50-ականների են: Եվ այս «մերժված» զինատեսակները մեծ դերակատարում են ունեցել վերջին պատերազմում:


Այս մասին պատերազմի օրերին նույնիսկ հաստատել էր այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում: 


«Ամբողջ աշխարհում, նույնիսկ՝ Միացյալ Նահանգների ամենաարդիական սպառազինության մեծամասնությունն 80-ականների զինատեսակներն են։ Ռուսական ամբողջ զինանոցի մեծամասնությունն 80-ականների զինատեսակներ են։ Մեր հրետանային լավագույն միջոցները՝ «Սմերչ»-երը, որոնցով մենք շատ հպարտանում ենք, 80-ականների զինատեսակներ են: Այո, պետք է ձգտես ունենալ 2000-ականների զինատեսակ, բայց դա նախ՝ ահռելի թանկ է, երկրորդ՝ շատ հաջողված պլատֆորմներ զինատեսակների իմաստ չունի փոխել նորի։ Ինքն արդարացնում է իրեն։ Հիմա, օրինակ, այս ամբողջ պատերազմի ընթացքում Դ-30-ը կրակում է, Դ-30-ը մեր հրետանու ողնաշարն է՝ 60-ականների զինատեսակ է, բայց իրեն արդարացնում է»,- նշել էր նա։


Ըստ այդմ՝ եթե Փաշինյանն այդքան շատ է ուզում փակել 80-ականների զենքի էջը, միայն ուրախ ենք, թող զարգացնի տնտեսությունը, բառի դրական իմաստով ժամանակակից բանակ ստեղծի, և երկիրը կարողանա գնել իրապես 2000-ականների կամ 5-րդ, 6-րդ սերնդի սպառազինություն: Այնինչ, մինչ օրս, Փաշինյանի կառավարման այս տարիներին, մեր երկիրը միայն անկում է ապրում, տնտեսությունը խայտառակ վիճակում է, որևէ ոլորտ չի զարգանում, աղքատությունն աճում է, պետական արտաքին պարտքն ավելանում է, իսկ պատերազմի նվաստացուցիչ պարտության և հսկայական մեր կորուստների մասին նույնիսկ չենք խոսում: Որքան էլ նա փորձի մարդկանց մոլորեցնել՝ ասելով, թե նախկիններն են մեղավոր ամեն ինչում, միևնույն է, նրա այդ թեզն այլևս չի աշխատում. բոլորը հասկանում են և գիտակցում են, որ Փաշինյանի կառավարման այս երեք տարիներին երկիրը միայն ու միայն կորուստներ ու վնասներ է կրել՝ կանգնելով անվտանգային լրջագույն խնդիրների առջև:


Ի դեպ, քանի որ վերջին պատերազմի օրերին այդքան շատ խոսեցինք Թուրքիայի F-16 կործանիչներից, նշենք, որ ամերիկյան այս կործանիչը շահագործվում է 70-ականների վերջերից՝ 1978 թվականից, և գտնվում է ավելի քան 25 երկրների զինանոցում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի:


Ինչ վերաբերում է սպառազինության նոր կամ հին լինելու և Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու կապին, ապա տարօրինակ է, եթե չասենք՝ զավեշտալի, որ 80-ականների զենքերը վախեցրել և զսպել են Ադրբեջանին, իսկ փաշինյանական «2020-ի» զենքերը՝ ոչ:


Երկրորդ՝ պատերազմը զսպելու կամ պատերազմ սկսելու մի քանի կարևոր գործոն կա՝ տնտեսություն, բանակի մարտունակություն, ռեսուրս, դաշնակից երկրների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, հասարակության տրամադրվածություն և այլն, և այս գործոննների բացասական ցուցիչը ստիպում է հակառակորդին պատերազմ սկսել, հատկապես, երբ դրանք իր դեպքում բարձր մակարդակում են, ինչը տեղի ունեցավ մեր դեպքում: Եվ այս դեպքում Ադրբեջանի ախորժակը չի կարող զսպել իշխանության լեգիտիմությունը, ավելի ճիշտ՝ լեգալ լինելը, և ոչ էլ ժողովրդի իշխանությունը»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ»թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր