Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

28 դեկ 2019 10:17

Աննախադեպ ուրախ է անցել ««Հարսնաքար»-ում.Սարգսյանը խմել է Քոչարյանի կենացը.«Հրապարակ»

Հրապարակ» թերթը գրում է. ««Հարսնաքար»-ում հանրապետականների «կորպորատիվն» անցել է աննախադեպ ուրախ։ Հրավիրված են եղել քաղաքական, հասարակական գործիչներ, իրավաբաններ, գործարարներ՝ սևերի դաշտից, մոտ 700-800 մարդ։ Օրինակ, «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը, նախկին նախարար Աղվան Վարդանյանը, այլք։
Բացման բաժակաճառն ասել է Սերժ Սարգսյանը՝ ապաքաղաքական ցանկություններով ու հորդորներով։ Նրա սեղանակիցներն են եղել Արա Բաբլոյանն ու որդին, իր փաստաբան Ամրամ Մակինյանը, այլք։ Պատմեցին, որ ՀՀԿ նախագահը բարձր տրամադրություն է ունեցել, պարել է, կատակել։
Առանձնահատուկ խմել է Ռոբերտ Քոչարյանի կենացը։ Երեկույթի անակնկալը եղել է Աշոտյան-Շարմազանով-Արման Սահակյան տրիոյի ընկերության մասին երգը, երգել են Սպիտակցի Հայկոն, Շուշան Պետրոսյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր