Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք          Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել       Հունիսի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

28 դեկ 2019 14:14

Դեկտեմբերի 31-ին փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը

2019թ. Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, դեկտեմբերի 31-ին ժամը 18:00-ից փակվելու են դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհների մուտքերը: Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Հետիոտների համար մուտքերը կբացվեն ժամը 19:30-ից, իսկ տրանսպորտային միջոցների համար՝ միջոցառումների ավարտից հետո:
Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, Հանրապետության հրապարակ մուտք գործելիս արգելվում է ունենալ հրագործական որևէ արտադրատեսակ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր