Սպասվում են տեղումներ ձյան տեսքով, եղանակն առաջիկա օրերին          Ճապոնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել       Կարմիր խաչը դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել է Ադրբեջանում պահվող հայերին    

03 հուն 2020 12:32

ԱՄՆ-ի վրա իրանցի գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը թանկ կնստի. Իրանը խոստացել է վրեժ լուծել

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտ» է անվանել «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ի կողմից միջազգային ահաբեկչության ակտը՝ ուղղված գեներալ Սուլեյմանիի (սպանությանը) եւ «Իսլամական պետության», «Ջեբհաթ ան Նուսրայի», «Ալ Քաիդայի» ու մյուսների դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժի գեներալին սպանած ակտը չափազանց վտանգավոր է եւ հիմար թեժացման կհանգեցնի»,- գրել է Զարիֆը։ Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրելու իրանցի զորահրամանատարի սպանության հետեւանքների համար։



Մինչ այդ Պենտագոնը հաստատել էր, որ ուրբաթ հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջանում, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր նաեւ, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր