ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ          «Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է», ՔՊ–ն դեմ քվեարկեց համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը չեղարկելուն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

03 հուն 2020 14:43

34-ամյա տղամարդը կալանավորվել է 10-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար

Երեւանում 34-ամյա տղամարդ է կալանավորվել 10-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար:
Զազրելի դեպքը գրանցվել է տղամարդու տանը, ուր փոքրիկը գնացել էր նրա երեխաների հետ խաղալու:
Նախնական քննության տվյալներով` տղամարդու երեխաները` 5 եւ 9 տարեկան, իրենց տուն են հրավիրել հարեւան շենքում բնակվող 10-ամյա աղջկան` միասին խաղալու համար: Երեխաները փակ պատշգամբում սկսել են մանկական խաղեր խաղալ, որոնց հետագայում միացել է նաեւ հյուրընկալող երեխաների հայրը` 34 տարեկան ու ստանձնել «Բժշկի» դեր: Ըստ խաղի կանոնների, երեխաներին բուժելու պատրվակով նրանց հերթով կանչել իր մոտ` ննջասենյակ, որի ընթացքում էլ նախ մերսել է հյուընկալված երեխային, ապա` որպես բժիշկ, հանձնարարել է նստել մահճակալին ու փակել աչքերը` սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելով նրա նկատմամբ: Ընդ որում`իր հանցավոր մտադրությունն ավելի դյուրին իրագործելու համար, իր դստերը հանձնարարել է փակ պատշգամբում թղթի վրա գրառել 1-ից մինչև 100 թվանշանները:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ու կալանավորվել:
Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր