Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

06 հուն 2020 16:52

ԱԱԾ-ի տարածած տեսանյութը 10 անհայտով հավասարում էր.դեմքը փակ է և ես չեմ կարող ասել նա կապ ունի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ թե ոչ

ԱԱԾ-ի տարածած տեսանյութը 10 անհայտով հավասարում էր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝  անդրադառնալով ԱԱԾ-ի հունվարի 5-ին տարածած տեսանյութին, որում ենթադրյալ սուտ տեղեկություն տարածող քաղաքացին ասում է, թե ինքն այդպես է վարվել, քանի որ ունի ընդդիմադիր քաղաքական հայացքներ և համաձայն չէ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ։

«Տեսանյութում անձի դեմքը փակ է և ես չեմ կարող ասել նա կապ ունի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ թե ոչ, սակայն տպավորություն է, որ անձն անգիր արված խոսքեր էր ասում կամ իր առջև դրված էր համակարգիչ, որից վերջինս կարդում էր»,- ասաց Հայկ Ալումյանը։
Նա հավելեց, որ այս պահին ավելին մեկնաբանել չի կարող, քանի որ դեռ ոչինչ պարզ չէ և տարածված տեսանյութում ընդամենը երևում է, որ ինչ-որ անձի ինչ-որ կասկածանքով ձերբակալել են։

Նշենք, որ հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» անունով օգտատերը ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Լուրը տարածվել էր ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Հունվարի 4-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» հարթակը գրեց, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով վնասել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններին։
Հունվարի 5-ին ԱԱԾ-ն հայտարարեց, որ պարզել են «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։ Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ-ի տեսանյութի՝ ձերբակալվածն ասել է, որ ունի ընդդիմադիր հայացքներ և  անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր