Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          ԱՄՆ-ն դատապարտում է Նախիջևանի դեմ գրոհը. պետդեպարտամենտ       ԱՄՆ-ի հшրձակման հետևանքով Իրանի 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել    

07 հուն 2020 14:58

Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյն ու նրա թիկնապահները բերման են ենթարկվել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։
«Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են դանակ ու տարբեր տեսակի հրազեններ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Կրկին հիշեցնենք, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար»,- մասնավորապես ասվում է տեսանյութում։
ՀԺ-ի տեղեկություններով բերման ենթարկված քրեական հեղինակությունը Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովն է։ Նրա հետ բերման ենթարկվածները նրա թիկնապահներն են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր