Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

08 հուն 2019 14:50

«Չկա տենց բան, անկապ բաներ են խոսում». Արտյոմ Կանևսկոյը` Դոն Պիպոյի սպանությունը պատվիրելու մասին

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովը երեկ դատարանում էր՝ ամբաստանյալի կարգավիճակով: Կանեւսկոյը սույն թվականի հունվարի 11-ի երեկոյան «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում բերման էր ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն. նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել էր «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական հրացան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտյոմ Հարությունովը մեղադրվում է այն բանի համար, որ նա, իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ռուսական համարանիշերով ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող «Սայգա ՄԿ» տեսակի որսորդական ինքնալից կարաբին, իր պահեստատուփով լիցքավորված, կրակելու համար պիտանի որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ եւ մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված, կրակելու համար պիտանի որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք էլ 2019 հունվարի 12-ին հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի նշված ավտոմեքենայի զննությամբ։ Առաջադրված մեղադրանքում, սակայն, Կանեւսկոյն իրեն մեղավոր չի ճանաչում:
Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սկսվեց, ապա հետաձգեց սույն գործով դատական նիստը: Լրագրողներին դատարանը թույլատրեց մասնակի լուսա եւ տեսնակարահանել դատական նիստը այն պատճառով, որ պաշտպանական կողմը դեմ էր իրենց նկարելուն: Նշենք, որ նիստին Կանեւսկոյի համար ներգրավված էր նաեւ թարգմանիչ այն պատճառով, որ նա հայերեն լեզվին լավ չի տիրապետում:
Այնուհետեւ դատարանը ստուգեց Կանեւսկոյի ինքնությունը: Վերջինս, ի պատասխան դատավոր Մարտիրոսյանի հարցերին, ասաց, որ երկքաղաքացի է (նա նաեւ ՌԴ քաղաքացի է), ամուսնացած է, խնամքին ունի 3 անչափահաս երեխա` 13, 9 եւ 3 տարեկան: Կանեւսկոյն ասաց, որ միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատապարտված չի եղել, չի աշխատում: Դատարանում պարզվեց, որ Կանեւսկոյին ռուսերեն թարգմանությամբ մեղադրական եզրակացությունը չի տրամադրվել:
Նրա պաշտպաններից Հովսեփ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալը հայերեն բանավոր լեզվին տիրապետում է, բայց գրավորին՝ ոչ: Մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանն էլ այս առնչությամբ ասաց, որ միջոցներ կձեռնարկեն՝ թարգմանված տարբերակը տրամադրելու համար: Այս պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 1-ը:
Նիստի ավարտին Արտյոմ Կանեւսկոյը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իր մեքենայում հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում, ինքն ապօրինի զենք չունի: Հարցին՝ ձեր անձի դեմ ուղղված հատուկ վերաբերմունք տեսնո՞ւմ եք, Կանեւսկոյը կարճ պատասխանեց. «100 տոկոս»:
Մեր դիտարկմանը, որ հաճախ է հայտնվում ոստիկանների ուշադրության կենտրոնում, նա պատասխանեց, որ չգիտի՝ ինչու է այդպես: Կանեւսկոյի անունը շոշափվում է մեկ այլ քրեական հեղինակություն Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի սպանությունը պատվիրելու մեջ: Մեր հարցին՝ ճի՞շտ են այդ տեղեկությունները, Կանեւսկոյը ասաց. «Չկա տենց բան, անկապ բաներ են խոսում, հիմա, եթե տենց բաներ ասում են, ուրեմն ես դուրսը ի՞նչ գործ ունեմ»:
Ճշտող հարցին՝ Դոն Պիպոյի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է գտնվում, Կանեւսկոյն ասաց, թե նրան չի էլ ճանաչում: «Ոնց որ առաջին անգամ եք չէ՞ ինձ տեսնում, մենք ո՞նց կարող ենք իրար հետ թշնամություն ունենանք, նույն բանն ա»: Նա նաեւ հաստատեց այն տեղեկությունը, որ այդ գործի շրջանակում հարցաքննվել է: Հարցին, թե Հայաստանում ինչո՞վ եք զբաղվում, Կանեւսկոյն ասաց, որ բարեգործական հիմնադրամ ունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր