Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

07 հուն 2020 16:37

Արտոնյալ պայմաններ «զոն նայողների» համար «Դատապարտյալների հիվանդանոց»-ում

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր-օր-ի 308 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով, հունվարի 6-ին հարուցվել է քրեական գործ:

Shamshyan.com-ը հաղորդում է, որ նշված քրգործը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ ժողովրդին հայտնի «Ցեբեում», մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով:
Նշվում է, որ ԱԱԾ-ում օպերատիվ ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ նշված կառույցների մի շարք պաշտոնատար անձինք՝ պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականությունները չկատարելով, անցյալ տարվա հուլիսից մինչև հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, դատապարտյալների հիվանդանոցի նախկին դատապարտյալ Գառնիկ Նիկողոսյանի խնդրանքով և վերջինիս հետ համաձայնության գալու արդյունքում Յուրի Հակոբյանին, իսկ հետո՝ Արթուր Ազատյանի «ցեբեում» ընդունել են որպես այսպես կոչված «զոն նայող»:

Մի շարք դատապարտյալների, այդ թվում՝ իբրև «զոն նայող» Յու. Հակոբյանի և Ա. Ազատյանի համար ստեղծել են արտոնյալ պայմաններ, խորհուրդներ տվել նշված քրեակատարողական հիմնարկի այսպես կոչված «զոն նայող» Յու. Հակոբյանին՝ վարքագծի դրսևորման հարցերով, ինչպես նաև տեղյակ լինելով նույնպես այսպես կոչված «զոն նայող» Ա. Ազատյանի մոտ բջջային հեռախոսներ լինելու հանգամանքի մասին, այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել, այդ անօրինականությունների դեմն առնելու ուղղությամբ:
Օպերատիվ տեղեկություններով պարզվել է նաև, որ Գ. Նիկողոսյանը և Հրաչյա Հակոբյանը պարբերաբար, առանց համապատասխան հաշվառման մատյանում գրանցվելու, այդ թվում՝ Mercedes մակնիշի 44 UV 444 համարանիշի ավտոմեքենայով, առանց խոչընդոտի մուտք են գործել դատապարտյալների հիվանդանոց և այնտեղ հանդիպել քրեակատարողական հիմնարկի տարբեր պաշտոնատար անձանց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր