Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Oգոստոսի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Օգոստոսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 հուն 2020 11:16

Իրանը չի հանգստացել, սպառնացել է հարձակում գործել ամերիկյան եւս 100 օբյեկտի վրա

Իրանը հայտարարել է մեծածավալ վնասի մասին, որը հրթիռային հարվածով հասցվել է Իրաքի Այն ալ Ասադ քաղաքի ամերիկյան բազային:
Ըստ իրանական պետական հեռուստաընկերության՝ զոհվել են առնվազն 80 «ամերիկացի ահաբեկիչներ», վնասվել են ամերիկյան ուղղաթիռներ եւ ռազմական տեխնիկասարքավորումներ:
Նշվում է, որ Իրանը բաց է թողել 15 հրթիռ. դրանցից բոլորը հասել են նպատակակետին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ Իրանը պատրաստ է հարձակում գործել ամերիկյան եւս 100 օբյեկտի վրա, եթե Վաշինգտոնը պատասխան հարված հասցնի:
Միեւնույն ժամանակ ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ զորքերի իր աղբյուրին, հայտնել է, որ ամերիկացի զինվորականները նախապես տեղեկացվել են  եւ կարողացել են թաքնվել բունկերներում: Այժմ գնահատվում է վնասի չափը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր