Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է          Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա       «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել    

09 հուն 2020 16:49

Ահաբեկչություն, «Տոր» ԶՀՀ-ով հարված, տեխնիկական խնդիրներ. Ուկրաինայում սեփական վարկածներն ունեն

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել է Իրանում Boeing-ի կործանման հիմնական վարկածները:


Դանիլովը Цензор.нет-ին հայտնել է, որ այժմ Իրանի իրավասու մարմինների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունենում:


«Ուսումնասիրում ենք ինքնաթիռի հանկարծակի անկման տարբեր վարկածներ, հիմնականների թվում են՝ «Տոր» ԶՀՀ-ով հարված, քանի որ աղետի վայրի մոտ ռուսական հրթիռի բեկորների հայտնաբերման մասին տեղեկատվությունն արդեն հայտնվել է համացանցում, բախումն անօդաչու թռչող սարքի կամ թռչող այլ օբյեկտի հետ, տեխնիկական պատճառներով շարժիչի պայթյունը, ահաբեկչական գործողության հետևանքով ինքնաթիռի ներսում պայթյունը»,- հայտնել է նա:
Դանիլովի խոսքով՝ Ուկրաինայի ներկայացուցիչներն իրանական իշխանությունների հետ համաձայնեցնում են ավիավթարի վայր մեկնելը, որտեղ մտադիր են հրթիռի բեկորներ որոնել:
Դանիլովը հավելել է, որ ուկրաինական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են մասնագետներ, որոնք հետաքննում են Դոնբասում Boeing-ի կործանումը:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, Իրանի քաղավիացիայի կազմակերպության զեկույցի համաձայն` Թեհրանում երեկ առավոտյան կործանված ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը հրդեհվել է նախքան գետնին բախվելը:
Ըստ Live24.am-ի՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության տվյալներով՝ ինքնաթիռի թռիչքային ուղին ցույց է տալիս, որ անսարքությունից հետո անձնակազմը ցանկացել է վերադառնալ օդանավակայան և ինքնաթիռն այդ կողմ է թեքել:
Միևնույն ժամանակ, օդաչուներն անսարքության մասին չեն հայտնել:
Վթարի հետևանքով զոհվել է 176 մարդ: Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել շարժիչի այրման հետևանքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր