«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

10 հուն 2020 17:14

Էրդողանը ներել է իրեն վիրավորած անչափահասներին ու 2 պայման դրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 անչափահասի դեմ ներկայացրած դատական հայցից հրաժարվել է ուշագրավ պայմանով: Երեխաները պետք է ներողություն խնդրեն Թուրքիայի նախագահից և նրանցից մեկը պետք է սովորի այդ երկրի հիմնը, իսկ մյուսը՝ թուրք բանաստտեղծ Նուսրուլլահ Գենչի «Անձրև» բանաստեղծությունը: Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից։
Հաղորդվում է, որ երեխաների դեմ հայց էր ներկայացվել դեռևս Էրդողանի վարչապետ եղած ժամանակահատվածում սոցցանցերում վերջինի հասցեին արված վիրավորական գրառումների պատճառով:
«Պետական ծառայողին վիրավորելու» հոդվածով մեղադրվող դեռահասները հաշտության խնդրանքով դիմել են Վանի հանրապետական դատախազություն: Դիմումին ի պատասխան՝ Էրդողանի փաստաբանը հայցից հրաժարվելու համար ներկայացրել է իր պաշտպանյալի վերոնշյալ 2 պայմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր