Կարճատև անձրև, ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 6-ի համար       Մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու    

11 հուն 2020 15:04

Կանադան մանրամասն բացատրություններ է պահանջել Թրամփի վարչակազմից, թե ինչով են նրանք առաջնորդվել Սուլեյմանին սպանելու որոշումը կայացնելուց

Կանադան մանրամասն բացատրություններ է պահանջել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից, թե ինչով են նրանք առաջնորդվել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին սպանելու որոշումը կայացնելուց: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CBC հեռուստաալիքին:
Կանադայի կառավարության աղբյուրները նշել են, որ ռազմական կոալիցիայում աշխատելը, որը ձգտում է ոչնչացնել ԻՊ մնացած գրոհայիններին, Իրաքում, դժվար է: Դա պահանջում է սերտ համագործակցություն կոալիցիայի անդամների միջև: Այդուհանդերձ, «ամենաազդեցիկ մասնակիցը հետապնդում է նպատակներ, որոնք լիովին պարզ չեն նրա գործընկերների համար», ինչը միայն բարդացնում է ամեն ինչ, ասել է աղբյուրը:
Բացի այդ, Կանադան գտնում է, որ ամերիկյան կողմը նախօրոք պետք է տեղեկացներ Օտտավային նախանշված օպերացիայի մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր