Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

13 հուն 2020 13:25

Տեսանյութ. Իրանում պահանջում են Ալի Խամենեիի հրաժարականը. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Իրանում շարունակվում են հակակառավարական ցույցերը, մասնակիցների թիվը հասնում է 3 հազարի, գրում է Deutsche Welle-ն։ Իրանական լրատվամիջոցներում ցույցերը գրեթե չեն լուսաբանվում: Համաձայն սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերի՝ բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանների միջև. վերջիններն արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարները պահանջում են երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը և հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում:
Հիշեցնենք՝ բողոքի ցույցերը սկսվել էին շաբաթ երեկոյան: Հավաքվածները պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր