Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն          Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ       Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը    

14 հուն 2020 11:15

Ու՞ր ենք հասել.Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ

Աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ ՝ քաղաքական նկատառումներից ելնելով:
«Ու՞ր ենք հասել... Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝  քաղաքական նկատառումներով:

Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»,-գրել է Պապյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր