«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

14 հուն 2020 15:50

Տո այ լոպազ, դու որտեղի՞ց իմանաս, թե ինչ է օրենքը, ինչ է փաստաթուղթը. Արսեն Բաբայանը՝ Տիգրան Գալստյանին

Բոլորովին վերջերս մոտ 100 աշխատողի իրավունքներն իր աննախադեպ անգրագիտության պատճառով տրորած մեկը, որը Քաջ Նազարի բախտով դարձել է աշխատակազմի ղեկավար, հրապարակել է մի ցանկ, թե իբր ԱԺ աշխատակազմում 2017-2018 թվականին տեղի են ունեցել հարյուրավոր խախտումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի գործող ղեկավար Տիգրան Գալստյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Արսեն Բաբայանը նշել է. «Արդեն մի քանի անգամ ասել եմ՝ տո այ լոպազ, դու որտեղի՞ց իմանաս, թե ինչ է օրենքը, ինչ է փաստաթուղթը, որ մի հատ էլ հասկանաս, թե ինչ է ներքին աուդիտը:



Վստահ չեմ անգամ, որ կարդալուց հետո հասկացել ես ներքին աուդիտի գրած եզրակացությունը:
Ակնհայտ է, որ լոպազը ղեկավարվել է՝ «ասեցի, հո չերդվեցի՞» մանկական սկզբունքով:
Իսկ իբր հայտնաբերված խախտումներից գոնե մեկը, եթե ճիշտ է, ապա հնարավորություն եմ տալիս դրանք մանրամասն քննարկել ինձ հետ: Բայց հորդորում եմ մինչ այդ որեւէ փաստաթուղթ չկեղծեք, ինչպես վերջերս արել էիք ԱԺ նախագահի կարգադրություններից մեկով: Իսկ արդեն ոչնչացրածդ փաստաթղթերով էլ բավարարվել: Վստահ եղեք, որ կբացատրեմ ու, հույս ունեմ, կհասկանաք, որ մեղմ ասած՝ խելք չունեք:
Իսկ հրաժարվելով առաջարկածս քննարկումից՝ լոպազը պարզապես կհաստատի, որ ստել է եւ իրականում որեւէ խախտում գոյություն չունի:
Հ․Գ․ ինչքան ասում եմ այդ երիտասարդին չանդրադառնամ, թողնեմ իր Քաջ Նազարությունն անի, թույլ չի տալիս:
Արդյունքները սարսափեցնող են, որոշ խախտումներ նույնիսկ անհավատալի. ԱԺ աշխատակազմի ղեկավար

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր