Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 հուն 2020 13:42

Տեսանյութ.Այս թավիշն էլ շուտով կվերածվի փալասի,բոլորն էլ նույն կոյուղաջուրն են


 ՊՊԾ գնդի գրավման գործով դատական այսօրվա նիստը, ինչպես ևս մեկ շաբաթ առաջ, կրկին հետաձգվեց: Այս անգամ երկու շաբաթով:  Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ դատարանն ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի պաշտանից նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ստացել:
«Դարձրել են դարի դատավարությունը, ծամոնի պես երկարացնում են, մի օր կտրվելու է: Այդպես չի լինում»,- «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը:

Նա նշեց, որ այդպես էլ ոչ մի անգամ ոչ մի օղակում «Սասնա ծռերի» հետ ոչ մեկը չբարեհաճեց  հանդիպել. «Մինչդեռ մարդիկ են գնացել հանդիպման,  խոսում են «Սասնա ծռերի» անունից, ցռան վերգոներ, որոնք ընդհանրապես կապ չունեն «Սասնա ծռերի» հետ:  Շուտով ժողովուրդը կկողմոնորշվի, բոլորի դեմքն էլ երևալու է, բացահայտվում են»:
Պ. Մանուկյանն ասաց, որ մնում է նույն համոզմունքին, որ ոչինչ չի փոխվել՝  թե դատարանների վրա ազդեցությունը, թե ամեն տեղ:

«Այս թավիշն էլ շուտով կվերածվի փալասի, էլի, եթե արդեն չի վերածվել: Այս և նախկին բոլոր իշխանությունները ներկայացրած անձիք բոլորն էլ նույն կոյուղաջուրն են»,- նշեց նա:
Պ. Մանուկյանի համոզմամբ, ազգայնականները պետք է անպայման համախմբվեն:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական այսօրվա նիստը հետաձգեց, որովհետև նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Մխիթար Ավեիտսյանը. նա վիրահատվել է, գտնվում է հիվանդանոցում:
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր