Տեսանյութ.Հրանդ Հարթունին հավատալով Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանի հորդորով ԱՄՆ-ից վերադարձել է՝ վերականգնելու Ռուբեն Շահմուրադյանի կողմից յուրացրած բիզնեսը, սակայն դատարաններում նույնն է
Հայացք մամուլի ակումբում ամերիկահայ գործարար Հրանդ Հարթունին և փաստաբան Մնացական Ղազարյանը ներկայացրեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «R & V kkomfort» ՍՊԸ նախագահ Ռուբեն Շահմուրադյանի կողմից գործարար Հրանդ Հարթունու բիզնես հանդիսացող սեփականության յուրացման մանրամասները: Հրանդ Հարթունին վերադարձել է Հայաստան, նորից դիմել դատարան՝ փորձելով վերականգնել արդարությունը և սեփականության իրավունքը:
Դեռ անկախության տարիներին, Իրանից Հայաստան գալով, Հրանդ
Հարթունին Ռուբեն Շահմուրադյանի հետ համատեղ բիզնես է հիմնում՝ Հայաստանում գրանցելով
«R.H.SIS» հայ-իրանական համատեղ ձեռնարկությունը. «Ծանոթացել եմ Ռաֆիկ Շահմուրադյանի
հետ, աշխատել, այնուհետև պատահական ծանոթացել եմ եղբոր՝ Ռուբեն Շահմուրադյանի հետ
և նրա հետ սկսել աշխատել:
Ամբողջ գումարը ես եմ դրել, ամբողջ ապրանքը ես եմ բերել,
իմ շահույթի մասն էլ ամբողջությամբ դրել եմ գործի մեջ, իսկ պարոն Շահմուրադյյանը ոչ
մի ներդրում չի արել:
Ավելին ասեմ, նախքան մեր համատեղ բիզնես գործունեությունը
ես ապրանքներ էի ներկրում, նա վաճառում էր: Երբ զատիկի համար մեծ քանակությամբ հավկիթ էի բերել, նա դրանք վաճառում էր,
իսկ ջարդածներն էլ տանում էր և տանն էր ուտում
պարոն Շահմուրադյանը, որը հիմա ունեցածս ձեռիցս
խլել է,-պատմում է Հրանդ Հարթունին:
2000թ-ին Հրանդ Հարթունին մեկնում է ԱՄՆ, որտեղ երկու անգամ
ենթարկվում սրտի բարդ վիրահատության. «2000-2005թ ԱՄՆ-ից դուրս չեմ կարողացել գալ,
բժիշկները խիստ արգելել էին օդանավ նստել, միշտ նրանց հսկողության տակ եմ եղել: Երբ
2005թ-ին վերադարձել եմ Հայաստան անակնկալի եմ եկել, քանի որ պարզվեց «R.H.SIS» հայ-իրանական
համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ի իմ 50% բաժնեմասը կեղծ փաստաթղթերով, իմ կեղծ ստորագրությամբ
վաճառվել է Ռուբեն Շահմուրադյանի որդուն՝ Վարդան Շահմուրադյանին, ընդամենը 25000 ՀՀ
դրամ գումարով: Այդ հանգամանքը պարզելուց հետո, դիմեցի դատարան անօրինական գործարքներն
անվավեր ճանաչելու պահանջով, սակայն հայցապահանջս մերժվեց: Չհասնելով արդարության հիասթափվեցի
և հեռացա հայրենիքից»,-ասաց Հրանդ Հարթունին:
Թավշյա հեղափոխությունից հետո, հավատալով ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանի որդեգրած կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական հեղափոխությանը Հրանդ Հարթունին
որոշում է վերադառնալ հայրենիք, վերականգնել արդարությունը և սեփականության իրավունքը.
«2018թ-ին ԱՄՆ այցելած պարոն Արարատ Միրզոյանը սփյուռքահայերիս քաջալերում էր վերադառնալ Հայաստան և ներդրումներ կատարել հայրենիքում:
Նա իմ փաստաթղթերին ծանոթացել է Ալեգ Բաղդասարյանի
միջոցով և բնականաբար ծանոթ է իմ խնդրին:
Ես արդեն երկու տարի
է վերադարձել եմ: Հայաստան վերադառնալուց հետո համապատասխան դիմում-բողոքներ եմ ներկայացրել
ՀՀ ԱԱԾ-ի պետին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին, դիմել եմ դատարան, սակայն
մինչ օրս որևէ արդյունքի չեմ հասել»,- նշեց Հրանդ Հարթունին, հավելելով, որ մինչև վերջ
պայքարելու է, անգամ Եվրոպական դատարան է դիմելու՝ վերականգնելու արդարությունը. «Ինձ
համար նյութականը երկրորդ պլանում է, կարևորը արդարության վերականգնում է: Իսկ այն
ամենը ինչ վերադարձնեմ միևնույնն է ներդրումներ պետք է անեմ հայրենիքում:
Այժմ էլ ես խոշորածավալ
ներդրումներ անելու հնարավորություններ ունեմ, սակայն ինչպես ես, այնպես էլ ԱՄՆ-ում
և Իրանում գտնվող իմ բազմաթիվ գործընկերներ մեծահարուստ գործարարներ սպասում ենք իմ
հարցի արդարացի լուծմանը և մինչև հարցին արդարացի լուծում չտրվի, մենք իրականությունից
ելնելով ձեռնպահ կմնանք Հայաստանում ներդրումներ կատարելուց»:
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութերում